Նարնջի քացախ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նարնջի քացախ

Վերջին ժամանակներս տնային տնտեսուհիները տան մաքրության ժամանակ օգտագործում են միայն բնական միջոցներ, քանի որ դրանք ոչ մի բացասական ազդեցություն չունեն ո՛չ մարդու առողջության, ո՛չ էլ դրամապանակի վրա, ինչպես նաև՝ դրանք գործում են արդյունավետ և արագ:

Takprosto կայքը ներկայացնում է մի հրաշալի խառնուրդ, որը կօգնի մաքրել յուրաքանչյուր մակերես, ինչպես նաև հրաշալի բույր կհաղորդի բնակարանին: Փորձեք նարնջի քացախ պատրաստել, և արդյունքը սպասեցնել չի տա:

Նարնջի քացախ

  • Նարնջի կեղև
  • Քացախ
  • Ապակե տարա
  • Ցողացող տարա

Նարնջի կեղևը (կարող եք այլ ցիտրուսային մրգերի կեղև էլ ընտրել) լցրեք ապակե տարայի մեջ, վրան քացախ ավելացրեք և թողեք խառնուրդը 2 շաբաթ մնա մութ սենյակում:

Ապա ստացված լուծույթը լցրեք ցողացող տարայի մեջ: Կարող եք խառնուրդին ջուր ավելացնել՝ 1:1 հարաբերությամբ:

Նարնջի քացախը ցողեք յուրաքանչյուր մակերեսի վրա և չոր կտորով սրբեք: Այս միջոցը լավագույնս հարմար է ապակիներ և պատուհաններ մաքրելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարնջի կեղևին երկրորդ կյանք հաղորդեք:  Ձեր ձեռքերով բնական մաքրող միջոց պատրաստեք, այդ դեպքում տան մաքրությունն ու անուշ բույրը կխոսեն ձեր փոխարեն:

Աղբյուրը՝

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը