Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, որն օրեր առաջ երկրորդ անգամ մայր է դարձել, ցույց է տվել, թե ինչ է ավագ որդին նվիրել փոքրիկ եղբորը։
Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի երկրորդ որդին լույս աշխարհ է եկել հունիսի 8-ին։ Զույգը մեծացնում է նաեւ ավագ որդուն՝ Լեոյին, որը որոշել է եղբորը փափուկ խաղալիք նվիրել։ Նվերի ու Լեոյի հաղորդագրության նկարը Հռիփսիմեն հրապարակել է Instagram-յան էջի Stories բաժնում։ Հրապարակումից պարզ է դառնում, որ զույգը նորածին որդու համար ընտրել է Ռոբերտ անունը։
«Մամ ջան, իմ հարազատ եղբորը նվեր եմ առել՝ փափուկ խաղալիք։ Ռոբերտի մեծ ախպեր Լեո»,- բացիկի վրա գրել է երգչուհու ավագ որդին։ «Լեոյիս առաջին նվերն իր ապերիկին։ Գժվելիքս»,- հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։