Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանը պատկերված է երեխաների ու կնոջ հետ։ «Երեւանյան նախաճաշ»,- հրապարակումը մակագրել է դերասանը՝ օգտագործելով մի քանի հեշթեգ, այդ թվում «Հայաստան», «Իմ տուն», «իմ ընտանիք»։