«Պատերազմի ամբողջ ընթացքում հենց սա՛ էր ուզում ապացուցել Ադրբեջանը, ու այդպես էլ չկարողացավ»
Advertisement 1000 x 90

«Պատերազմի ամբողջ ընթացքում հենց սա՛ էր ուզում ապացուցել Ադրբեջանը, ու այդպես էլ չկարողացավ»

Պատմաբան Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.

«Կոչ սիրելի լրագրողներին

Հայ ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածուներին լրագրողների տված ամենահաճախադեպ հարցերից մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հարուցված այսպիսի մի «մեղադրանք» է.

– Ինչո՞ւ նա 1994թ. հաղթելուց հետո կապիտուլյացիա չթելադրեց Ադրբեջանին։

Անհասկանալի է, պարզապես, որ այս մեղադրանքն ուղղվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Ղարաբաղյան հակամարտության մեջ 1990-ական թվականներին Հայաստանը միջազգային ճանաչմամբ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ կողմ էր, բայց ոչ ՊԱՏԵՐԱԶՄԻ կողմ։ Նայեք ՄԱԿ-ի չորս բանաձեւրը այդ մասին. ինչպես ասում ն՝ սեւով սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շուրջ տարածքները գրավել են «Ղարաբաղի տեղական զինված կազմավորումները»։

Շատ վատ կլիներ, եթե գրված լիներ, որ Հայաստանն է գրավել այդ տարածքնները, շատ վատ…

Այդ նույն բանաձեւերը նաեւ Հայաստանին, որպես երրորդ կողմի, կոչ էին անում՝ օգտագործել իրենց ազդեցությունը եւ հորդորել «Ղարաբաղի տեղական զինված կազմավորումներին» դուրս գալ գրաված տարածքներից։

Եթե Հայաստանը պաշտոնապես պատերազմի կողմ չէր, ինչպե՞ս պետք է նրա Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ադրբեջանի կապիտուլյացիան պահանջեր կամ թելադրեր։

Տեղն ու տեղը «կբռնվեր», որ իրականում Հայաստանն է պատերազմում, կճանաչվեր ագրեսոր՝ դրանից բխող շատ, շատ վատ հետեւանքներով…

Պատերազմի ամբողջ ընթացքում հենց սա՛ էր ուզում ապացուցել Ադրբեջանը, ու այդպես էլ չկարողացավ։

Ուրեմն 1994-ին Ադրբեջանից կապիտուլյացիա չպահանջելու մեղադրանքը ու դրա հետ կապված համապատասխան շատ հետաքրքիր հարցը պետք է ուղղել Արցախի այդ ժամանակվա ռազմա-քաղաքական ղեկավարությանը՝ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ։

Նրանք հաստատ գիտեն դրա պատասխանը»։



Նման նյութեր