Ո՞ր մթերքներ են ուժեղացնում եւ նվազեցնում քրտնարտադրությունը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներ են ուժեղացնում եւ նվազեցնում քրտնարտադրությունը

Սննդի օգտագործումը քրտնարտադրության վրա ազդող գործոններից մեկն է: Որոշ մթերքներ կարող են ուժեղացնել կամ նվազեցնել քրտնարտադրությունը:

Ինչպես պնդում է սննդաբան եւ նուտրիցիոլոգ Եվգենի Արզամասցեւը, ավելորդ քրտնարտադրություն առաջացնող մթերքներից մեկը միսն է:

«Ինքնին միսը ծանր մթերք է: Եթե մարդն այն ուտում է շատ քանակությամբ եւ դրանից հետո գնում է զբոսնելու, ապա դա կարող է ուժեղացնել քրտնարտադրությունը: Այն կարող է պարունակել նաեւ որոշակի նյութեր, որոնք կարող են ուժեղացնել քրտինքի հոտը»,-ասել է մասնագետը «Մոսկվա 24» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ մսի օգտագործման միջին նորման 1 կգ համար մեկ գրամ սպիտակուցն է: Սակայն խորհուրդ է տրվում շաբաթական սահմանափակել կարմիր մսի օգտագործումը՝ 1-2 անգամ:

Նյութափոխանակության վրա ազդում է նաեւ պղպեղի օգտագործումը: Այն հանգեցնում է ջերմաստիճանային ռեժիմի բարձրացման, եւ, հետեւաբար, քրտնարտադրության:

Մասնագետի խոսքով՝ դաղձը հանգստացնող միջոց է, հանգստացնում է նյարդային համակարգը: Դրա նման կարող է լինել անիսը , իսկ ահա քրքում օգտագործել խորհուրդ չի տրվում: Այն կարող է բացասական ազդել քրտնիքի հոտի վրա:

Քրտինքի հոտն ուժեղացնում են նաեւ կոֆեին պարունակող մթերքները՝ սուրճ, սեւ եւ կանաչ թեյ, այդ պատճառով խորհուրդ է տրվում շոգին ջուր խմել:

Իր հերթին, արեւածաղիկը պարունակում է ցինկ, որը խթանում է քրտնարտադրության նվազեցմանը: Սակայն շատ օգտագործելուց քրտնարտադրությունը կարող է ուժեղանալ: Նորման՝ մեկ անգամվա համար 20-30 գրամ:

news.am