Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը գրառում է արել՝ նշելով, որ ուզում է տեսնել ուժեղ Հայաստան։
«Ինձ համար մերժելի են մեր ազգին պառակտողները, սեեւ-սպիտակ գծողները, հոգեւորականին ու գիտնականին ծաղրողները, անչափահասի հետ հայհոյանքով կատակողները, թուրքի դիմաց ծնկողներն ու ատելության խոսք տարածողները։
Ես ուզում եմ տեսնել ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ։ Աստված առաջ ․․․
«Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»,- Գարեգին Նժդեհ»,- Instagram-յան էջում գրել է նա։