Մարդը պետք է լինի նպատակ և ոչ մի դեպքում՝ միջոց. մեծ Կանտի բառերը: Ավաղ, բոլորը չէ, որ համաձայն են սրա հետ: Ծանոթացեք, մանիպուլյատոր: Նրանք ապրում են այնպես, կարծես մնացած բոլորն ընդամենն իրենց հետաքրքրությունների և պահանջմունքների բավարարման համար միջոց են: Դրա համար նա գործի է դնում բազմաթիվ մանիպուլյացիոն հնարքներ:
Մանիպուլյատորի հետ շփումից էֆեկտը շատ վատն է: Մարդը կորցնում է ուժերը, ինքնավստահությունը, փչանում է տրամադրությունը: Ամենատհաճն այն է, որ մանիպուլյատորը նաև սնվում է դրանով: Դրա համար այդպիսի հարաբերություններից ավելի լավ է շատ արագ ազատվել:
Ահա 7 նշան՝ ճանաչելու համար մանիպուլյատորին:
- Նա միշտ վատ է
Բողոքների անհավանական քանակը դատարկում է մարդուն, ստիպում է վատ զգալ: Հատկապես, եթե այդ բողոքները հենց այնպես են, այլ ոչ թե պրոբլեմների լուծումներ գտնելու համար: Ուստի հիշեք, եթե ինչ-որ մեկն անընդհատ դժգոհում է կյանքից, ամենայն հավանականությամբ, նա մանիպուլյատոր է:
- Նա ուշադրություն է ուզում
Լավ միջոց ստուգելու համար՝ Ձեր դիմաց մանիպուլյատո՞ր է, թե՞ ոչ. երկու անգամ նրան ուշադրության արժանացրեք, իսկ երրորդին՝ հրաժարվեք: Ոչ մանիպուլյատորը կհասկանա, որ Դուք կարող եք այլ գործեր և պրոբլեմներ ունենալ, ու կքաշվի մի կողմ: Մանիպուլյատորը նորից ու նորից կպահանջի ուշադրության արժանացնել իրեն:
- Երկակի ուղերձներ
Երկակի ուղերձները կարող են տարբեր ձևեր ունենալ: Ավելի հաճախ դա մեկ՝ մարդուն իր կողմ քաշելն է, մեկ էլ՝ կտրուկ վանելը: Երբեմն՝ բարի խոսքերի համատեղումը չար տոնի հետ: Բայց, ամեն դեպքում, երկակի ուղերձները թույլ չեն տալիս միանշանակ հասկանալ՝ ինչ է ուզում ասել մանիպուլյատորը: Եվ վստահ եղեք, որ ինչպես էլ հասկանաք, Դուք հաստատ սխալ եք հասկացել:
- Արժեքազրկում
Մանիպուլյատորն ունի անփոփոխ կանոն՝ այլ մարդու լավ տրամադրությունը պետք է շատ արագ չփացնել, ընդ որում, շատ անմեղ ձևով: Դրան հասնելու համար շատ հարմար է հետաքրքրությունների արժեքազրկումը: Մանիպուլյատորն ամեն ինչ անում է արժեքազրկելու համար այլ մարդկանց ճաշակը:
- Նրան ոչ ոք չի հասկանում
Մանիպուլյացիոն նվնվոցն այն մասին, որ իրեն ոչ ոք չի հասկանում, շատ հաճախ է հանդիպում: Մանիպուլյատորը ներկայանում է՝ որպես բացարձակ նորմալ մարդ, ում շրջապատում են հիմարները, որոնք հետաքրքրվում են ինչ-որ տարօրինակ բաներով, կամ ներկայանում են՝ որպես ինչ-որ բնագավառի չընդունված աստղ, ում չի ընդունում ամբողջ աշխարհը:
- Նրան բոլորը պարտք են
Զոհի կամ երեխայի կարգավիճակը մանիպուլյատորի սիրելի հնարքն է: Չէ՞ որ այդ վիճակում գտնվելը շատ հարմար է. ինքնուրույն ոչինչ անել պետք չէ և կարելի է սպասել և «օգնություն» պահանջել ուրիշներից:
- Նրա հետ հարաբերություններում Դուք մեղավոր եք
Յուրաքանչյուրը սխալվում է, և դա նորմալ է: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում, բայց արդյո՞ք դրանում է նրա գլխավոր սխալը: Համենայն դեպս, այս հարցն առաջացել է մի շարք փիլիսոփաների մոտ, բայց երբեք ոչ՝ մանիպուլյատորի: Նրա հետ հարաբերություններում Դուք միշտ մեղավոր եք, նա սեղմում է այդ զգացմունքի վրա՝ ստիպելով անընդհատ ներողություն խնդրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը