Ամերիկացի փոփ երգչուհի Բիլի Այլիշը պատասխանել է ռասիզմի մեղադրանքներին։ Նա Instagram-ի իր էջում ասիացիներից ներողություն է խնդրել շեշտադրությունը ծաղրելու համար։
TikTok-ում տեսանյութ է հայտնվել, որում աստղը նախ երգում է Tyler The Creator-ի «Fish» երգը։ Կոմպոզիցիայի տեքստում գործածվում է «chink» բառը․ անգլերենում այն գործածվում է որպես ասիացիներն վիրավորող մականուն։ Բացի այդ՝ երկրպագուները կարծել են, որ երգչուհին կրկնօրինակում է ասիական շեշտադրությունը։
Արտիստը պարզաբանել է, որ այդ ժամանակ մոտավորապես 13 տարեկան է եղել եւ չի հասկացել վիրավորական բառ պարունակող երգի իմaստը։ Նա նշել է, որ իր ընտանիքում ոչ ոք չի գործածել այդ բառը։ «Անկախ իմ անգիտությունից եւ տարիքից՝ ոչինչ չի փոխի այն, որ դա կարող է ցավ պատճառել։ Եվ այդ պատճառով ես ներողություն եմ խնդրում»,- գրել է Այլիշը։
«Ես միշտ համառորեն աշխատել եմ՝ պայքարելու համար ներառականության, բարության, համբերության, արդարության եւ հավասարության համար։ Բոլորս պետք է շարունակենք շփվել, լսել ու սովորել։ Ես լսում եմ ձեզ ու սիրում»,- հավելել է երգչուհին։