Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, իրենց ամառային հանգիստն են վայելում Մալդիվներում։
Զույգը ծովափնյա հանգստից պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, սակայն ինչպես նկատել են սոցցանցերի օգատատերերը՝ ոչ միասին։
Ընդ որում, օգտատերերից մեկի հարցին, թե ինչու ընտանիքի հետ լուսանկարներ չի հրապարակում, Պետրոսյանն անձամբ է պատասխանել՝ գրելով․ «Իմ ընտանիքը հանրության համար չէ»։
Հումորիստի երիտասարդ կինը ևս վերջին օրերին ակտիվ է սոցցանցերում, որտեղ տեղադրում է Մալդիվներում հանգստի լուսանկարները։