Ներկայացնում ենք Արամ Գևորգյանի գրառումը.
Մի բան եմ ասելու, որ կարա շատերիդ դուրը չգա, բայց պետք ա ասեմ, որովհետև պարտավոր եմ. դադարեցրեք հերոսացնել գերությունից հետ եկած տղերքին։ Իսկ ընդհանրապես լավ կանեք իրենց հանգիստ թողնել։ Ես անուններ չեմ տալիս, ես ընդհանուր եմ ասում։
Պատճառները մի քանիսն են, բայց կնշեմ դրանցից առանցքայինները. ի՞նչ եք դուք քարոզում ապագա սերնդի մոտ, երբ գովերգում եք գերությունից վերադարձած տղուն։ Քարոզում եք, որ գերի հանձնված/ընկած լինելը դա հետագայում հայտնի դառնալու լավ ձև՞ ա։ Դուք ի՞նչ եք քարոզում, որ առաջին իսկ կրակոցից զենքը դնելն ու գերի հանձնվելը դա պատվաբեր բա՞ն է։
Այո, տղերք կան, որ վիրավոր վիճակում են գերի ընկել, բայց տղերք էլ կան, որ 10-20 հոգով զենքերը դրել ու գերի են հանձնվել։
Ես իրանց չեմ դատապարտում, որովհետև ես ինքս չգիտեմ իրանց փոխարեն ոնց կվարվեի, բայց պատերազմի միջով անցած տղերքն ասում են, որ նմաններն ավելի մեծ վնաս են հասցնում մյուս տղերքին, քան թուրքը։
Կամ լավ, վաղը մյուս օր էդ տղային կամ կնոջը, որ փողոցում տեսնեն, ի՞նչ են ասելու, ասելու են՝ նայեք, էս էն գերի ընկած տղեն/կինն ա՞։ Դա ձեզ դո՞ւր ա գալու։ Դժվար էդ տղուն դուր գա։
Ուրախացեք, Աստծուն շնորհակալություն հայտնեք, ամեն օր եկեղեցում մոմ վառեք, որ ձեր որդին ողջ հետ ա եկել, բայց դադրեք ցուցադրական միջոցառումներն ու հերոսացնելու գործընթացը էսքան սգավոր ծնողների ֆոնին, որոնց որդիները զոհվել են՝ չենթարկվեով նահանջ հրամանին։
Հավատացեք, գերությունից հետ եկած տղերքին ոչ ոք չի մեղադրում գերի ընկնելու մեջ։ Հասարակությունը հասկանում ու ընդունում ա։ Եթե դուք էդ ամենն անում եք, որպեսզի հանկարծ ոչ ոք չհամարձակվի հեգնանքով ասել՝ «հա, էս էն գերի ընկած տղեն ա», ապա ասեմ՝ ավելի արագացնում եք էդ պրոցեսը։
Ինչի՞ ես սկզբում գրեցի, որ պարտավոր եմ գրել էս թեմայով, որովհետև ես առնվազն 2 տղայի պատմություն գիտեմ, ովքեր վիրավոր վիճակում ինքնասպան են եղել, որ գերի չընկնեն։ Ես տասնյակ տղերքի պատմություններ գիտեմ, ովքեր գնացել են գիտակցված մահվան, բայց չեն նահանջել։ Հիմա դուք համ էս տղերքին եք հերոս համարում, համ գերի ընկածների՞ն։ Տենց ո՞նց ա լինում։
Ձեր ողջ PR ռեսուրսներն ու հարթակներն օգտագործեք սեփական կյանքի գնով հայրենիքը պաշտպանած տղերքի պատմությունները ներկայացնելով, նրանց օրինակը մարդկանց քարոզելով, ոչ թե օրվա մեջ 20 հատ նկար գցեք գերությունից վերադարձած տղու փառաբանման երեկոյից։