«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրանց։ Լուսինեն նշել է, որ կադրերն արվել են Գառնիի հեթանոսական տաճարում։