«Լավ դուք վերջը խիզախություն գտնելո՞ւ եք ձեր մեջ հարգել հերոսներին ու «արժանին մատուցել» վախկոտներին». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Լավ դուք վերջը խիզախություն գտնելո՞ւ եք ձեր մեջ հարգել հերոսներին ու «արժանին մատուցել» վախկոտներին». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Երբ երեկ գրում էի գերիներին հերոսացնելու թեմայով, ես գիտեի, որ արձագանքները միանշանակ չեն լինելու։ Բայց ես դրան էլ էի պատրաստ։ Ճիշտ է, 99%-ը համակարծիք էին հետս ու շատերն էին ցանկացել այդ մասին խոսել, բայց հավես չէին արել ավելորդ նեգատիվ իրենց վրա չկենտրոնացնելու համար։

Բայց կային 1-2 հոգի, ովքեր ցավոտ տարան էս թեման, չնայած ես զերծ էի մնացել որակումներ տալուց։ Մի աղջիկ գրել ա, ասում ա՝ «իմ եղբայրը անհետ կորած ա ու մենք երազում ենք, որ ինքը գերի հանձնված լինի, դու ո՞վ ես, որ վիրավորում ես գերիներին»… Այդպես էլ չհասկացա, թե երբ զսպվածության կոչը դարձավ վիրավորանք։

Մեկ ուրիշն գրել է, որ պատերազմին մասնակցած բոլորն էլ հերոսներ են ու պետք չի առանձնացնել իրանց։ Չէ, պատերազմին մասնակցած ոչ բոլորն են հերոս։ 18 տարեկան զինվորին թողած ու փախած սպան հերոս չի։ Ժամկետայինի անվտանգությունը երաշխավորող դիրքը թողնող ու փախնող մոբը հերոս չի։ Գոսպիտալ պառկելու համար իրեն ոտքից դիտմամբ վիրավորող աֆիցեռը հերոս չի։ Զորքի մեջ խուճապ տարածող պահեստազորայինը հերոս չի։ Վերը թվարկածներս էնքան տղու ճակատագրի հետ են խաղացել իրենց «հերոսությամբ», որ էլ ասելու չէ։

Բավական է թացը չորի հետ խառնեք։ Բավական է զբաղվեք կեղծ բարեպաշտությամբ։ Համարձակություն ու քաջություն ունեցեք վախկոտին վախկոտ ասել, հերոսին՝ հերոս։

Պատերազմին մասնակցած ու մինչև վերջին շունչը կռված մայոր Առուշանյան Դավիթն էլ ա հերոս, պատերազմին մասնակցած ու իր վաշտի ժամկետայիններին մենակ թողած ու փախած հայկ գևորգյա՞նն էլ։

Մինչև վերջ դիրքը պահած ու դիրքում զոհված նորակոչիկն էլ ա հերոս, թալանի համար զինվորագրված աշխարհազորայի՞նն էլ։

Լավ դուք վերջը խիզախություն գտնելո՞ւ եք ձեր մեջ հարգել հերոսներին ու «արժանին մատուցել» վախկոտներին։ Քանի դուք բոլորին նույն հարթության վրա եք դնում, քանի դեռ դուք բոլորին հերոս եք համարում, դուք չեք հարգում հերոսաբար զոհված և ոչ մի տղու։ Դուք նրանց սխրանքի ու մեկ ուրիշի վախկոտության միջև հավասարության նշան եք դնում, ինչը ես չեմ կարա թույլ տամ։

Նեղվում ե՞ք՝ նեղվեք, ճիշտը մեկն ա»։



Նման նյութեր