«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լուսինե Թովմասյանը միջին երկարության զգեստ է կրում։ Գեղեցկուհի մայրիկն արձակել է մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Լուսինե Թովմասյանը վառ բարձրակրունկներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց, թեւնոցներ։