Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։
Իր Instagram-ում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է կանաչ երանգի զգեստ, որն ընդգծել է նրա նեղ գոտկատեղը։ Թամարայի մազերը հավաքված են, նուրբ ու ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․
«Հիմա ես գիտեմ, որ բոլոր ժպիտներն անուն ու հասցե ունեն։ Ես կգծեմ մի ուրիշ քարտեզ՝ իմն ու քոնը, ու մեր բոլոր հնարավոր ու անհնարին ճանապարհներն իրար կկապեմ։ Ես գծել կսովորեմ այնպես, ինչպես գրկել սովորեցի ․․․»։