1. Առաջին բանը, որ, իմաստունների կարծիքով, պետք է գաղտնիք պահել, ձեր ապագա ծրագրերն են։ Մի խոսեք ձեր ծրագրերի մասին, մինչեւ դրանք չկատարվեն։ Ցանկացած գաղափար ոչ միայն կատարյալ չէ, այլեւ թույլ կետեր ունի, որոնց դյուրին է հարվածել եւ ամեն ինչ քանդել:
2. Իմաստունների խորհրդով՝ հարկավոր է գաղտնի պահել նաեւ կատարած բարեգործությունները։ Դրանց մասին պետք է միայն դուք իմանաք։ Դա պարծենալու թեմա չէ։
3. Կարիք չկա բոլորին պատմել նաեւ ձեր սննդակարգի, քնի ռեժիմի, սեռական հարաբերությունների եւ ձեր առօրյա կյանքի վերաբերող այլ մանրամասների մասին։
4. Պետք չէ բարձրաձայնել ձեր առնական եւ ուժեղ լինելու մասին։ Մենք բոլորս էլ ամեն օր կանգնում ենք դժվարությունների առջեւ եւ փորձում ենք հաղթահարել դրանք։ Այդ մասին պետք չէ ընդհանրապես պատմել։
5. Պետք չէ խոսել ձեր հոգեւոր կրթության մասին։ Հոգեւոր գիտելիքները տարբեր մակարդակ ունեն եւ պետք է բացահայտվեն միայն գիտակցության մաքրության որոշակի մակարդակի հասնելու դեպքում: