Ինչո՞ւ չարժե ամբողջությամբ հրաժարվել մսից
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ չարժե ամբողջությամբ հրաժարվել մսից

Մսից ընդհանրապես խուսափելը վատ գաղափար է, քանի որ այն սննդակարգից բացառելը կենսական նշանակության վիտամինների, հանքանյութերի, ինչպես նաեւ սակավարյունության եւ ատամների հետ կապված խնդիրների կարող է հանգեցնել: Նման կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Կորաբլյովան:

«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ մսից հրաժարվելու առաջին օրերին եւ օրգանիզմը նոր սննդակարգին հարմարեցնելու ժամանակ մարդկանց մեծամասնությունն այնպիսի խնդիրների է բախվում, ինչպիսիք են փքվածությունն ու գազերի առաջացումը: Իսկ եթե մարդը շարունակում է պահպանել բուսական սննդակարգը, դա հանգեցնում է D, B12, յոդի, ֆոսֆորի եւ կալցիումի վիտամինների պակասի:

Ըստ սննդաբանի՝ մսից ամբողջությամբ հրաժարվելը կվատթարացնի ատամների առողջությունը, մաշկն ավելի չոր կդարձնի, իսկ մազերը՝ թափվելուն հակված: Հնարավոր են նաեւ եղունգների հետ կապված խնդիրներ, որոնք աստիճանաբար կդառնան փխրուն: Բացի այդ, կմեծանա սակավարյունության զարգացման ռիսկը:

«Ավելի ուշ փուլերում դա նշանակում է, որ դուք հեւոց, էներգիայի պակաս, քնկոտություն կունենաք եւ  ավելի արագ կհոգնեք»,- ասել է մասնագետը:

Բուսական սննդակարգը միշտ չէ, որ այդպիսի բացասական հետեւանքներ է ունենում, նշել է նա: Դրանցից խուսափելու համար հարկավոր է վերահսկել առողջական վիճակը եւ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ զննում անցնել, օրինակ՝ արյան եւ մեզի ընդհանուր անալիզ: Կորաբլյովան խորհուրդ է տվել եւ վերահսկել ֆերիտինի եւ շիճուկային երկաթի մակարդակն արյան մեջ:

news.am