Վիրուսները, այդ թվում կորոնավիրուսը կարող են տարածվել ծառերի փոշու միջոցով:
Այս մասին հայտնում են Նիկոսիայի համալսարանի հետազոտողները:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին, գիտնականները ստեղծել են ուռենու համակարգչային մոդելը եւ մոդելավորել դրա փոշու տարածումը:
Դրա համար նրանք օգտագործել են հիդրոդինամիկ մոդելներ:
Ինչպես պարզվել է, թեթեւ քամու ժամանակ փոշին կարող է անցնել մեկ րոպեում 20 մետր՝ մարդկանց ամբոխի մեջ տարածելով վիրուսի մասնիկներըԼ
Գիտնականները եզրակացության են եկել, որ 1,5 մետր հեռավորությունը բավարար չէ, որպեսզի կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազի: