Դերասան, կատարող Գոռ Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ եւ երեք որդիների հետ։
Իր Instagram-ում հրապարակված կադրում դերասանը գրկել է փոքրիկ որդուն, ընտանիքի անդամները գրկախառնված են։ Գոռի կինը՝ Հրուշը կրում է ամառային, ուսերը բաց, սպիտակ գույնի զգեստ։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Կին ու երեխեք ո՞վ ունի»։