Դերասանուհի Շողեր Թովմասյանը, ով այժմ որդու հետ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային հրապուրիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է ուսը բաց սեւ գույնի տոպ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, ամառային ցածրակրունկներ։ Շողերի մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է կարմիր երանգի շրթներկին։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են կատարել․ «Հրաշք»։