Երգչուհի, դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ամառային գրավիչ կերպարը։ Նա կրում է կապույտ ու սպիտակ գույների համադրությամբ ուլտրակարճ զգեստ, ինչն էլ համադրել է փոքրիկ պայուսակի հետ։ Նրա վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են կատարել մեկնաբանությունների հատվածում․ «Ռումբ»։