Այսօր հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով նա նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
Instagram-ում տեղադրված կադրում Հրաչուհին կերպարանք է ընդունել սեւ հանդերձանքով․ տոպ, կիսաշրջազգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ ականջօղեր, վզնոց։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Ֆանտաստիկ 35»։ Բոլոր հետեւորդներն ու երկրպագուները շտապել են շնորհավորել հաղորդավարուհու տարեդարձը՝ կատարելով բազմաթիվ մեկնաբանություններով։