Թաիլանդում Փլայ Բունչայ անունով սոված փիղը ներխուժել է տուն՝ խոհանոցի սեղանին մնացած բրնձի տոպրակի համար, գրում է բրիտանական Daily Mail տաբլոիդը: Կենդանին հսկայական անցք է բացել պատի մեջ:
Գիշերվա ժամը երկուսին Փհունգպրասոպորները աղմուկ են լսել և շտապել են ստուգելու, թե ով կարող է այցելել իրենց այդ ժամին: Զույգը նկարահանել է ներխուժողին, իսկ հետո նրան գոռոցներով անտառ է ուղեկցել:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փիղն առաջին անգամ չէ այցելում Հուահին քաղաք, բայց նախորդ անգամ ոչինչ չի ոչնչացրել: Այժմ վնասը գնահատվել է 50 հազար թաիլանդական բաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը