Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, ինչպես նաև նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ։
Առաջին տարբերակ։ Ամեն անգամ սնվելուց առաջ՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան, հարկավոր է ակտիվացված ածուխ օգտագործել: Օգտագորվող ածուխի քանակը կախված է մարդու մարմնի քաշից. 10 կիլոգրամին համարժեք է 1 պարկուճ ածուխը։ Հարկավոր է ածուխն օգտագործել 3 շաբաթ։ Յուրաքանչյուր 7 օր մեկ հարկավոր է դադար տալ։
Երկրորդ տարբերակ։ Առաջին օրը հարկավոր է ընդունել 10 պարկուճ ածուխ քաղցած վիճակում, ապա ամեն օր ավելացնել ևս երկուսը՝ հասցնելով 30-ի։
Երրորդ տարբերակ։ Սա ավելի պարզ տարբերակ է. ամեն անգամ սնվելուց առաջ ընդունում ենք 6 պարկուճ՝ անկախ մարմնի զանգվածից։
Ածուխը հարկավոր է խմել ջրով։ Դեղամիջոցի ընդունումից հետո ցանկալի է 20 րոպե ոչինչ չուտել։
Կուրսն ավարտելուց հետո առաջին օրերին հարկավոր է սննդակարգ ներառել մրգեր, ապա անցնել սովորական սննդակարգի։ Կարևոր է չափը չանցնել. հակառակ դեպքում կորցրած կիլոգրամները հեշտությամբ ետ կբերեք։ Հիշեք նաև, որ ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է պարբերաբար ֆիզիկական վարժություններ անել։
Ուշադրություն. առաջարկվող միջոցը մի շարք հակացուցումներ ունի, մասնավորապես՝ սրտի, աղեստամոքսային տրակտի և նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այն հակացուցված է նաև մարդկանց, ովքեր որոշակի դեղամիջոցներ են ընդունում։ Օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը