Ճարպակալումը կարող է տարբեր պատճառներ ունենալ, սակայն այն կարելի է հաղթահարել՝ նպաստող գործոնները վեր հանելու և բուժման ծրագիր կազմելու շնորհիվ։ Steptohealth.ru-ն ներկայացրել է ճարպակալման 6 տեսակ և դրանց առաջացման պատճառները։
Ժառանգական ճարպակալում։ Ճարպակալման ամենատարածված պատճառներից մեկը գենետիկ նախատրամադրվածությունն է։ Սակայն նախատրամադրվածության առկայությունը չի նշանակում, որ անհրաժեշտ չէ ոչ մի գործողություն ձեռնարկել։ Թեև այս դեպքում առավել բարդ է հասնել ցանկալի արդյունքին, կան մեթոդներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից։ Այս դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։
Սխալ սնվելու հետևանքով առաջացող ճարպակալում։ Սա ճարպակալման ամենատարածված տեսակն է։ Մեծ քանակով և սխալ մթերք օգտագործելու, նստակյաց կենսակերպի հետևանքով մարդն ավելի շատ կալորիաներ է ստանում, քան այրում է։ Այս դեպքում լուծումն առավել պարզ է։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին, ընտրել ճիշտ մթերք, հրաժարվել վնասակար սովորություններից։
Սակայն մարդիկ, ովքեր ավելորդ քաշ ունեն, շատ լավ հասկանում են՝ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Դա ենթադրում է կենսակերպի ամբողջական փոփոխություն: Ընդամենը որոշ ժամանակ մարզվելն ու ճիշտ սնվելը բավարար չէ. պետք է մշակել բուժման ծրագիր ամբողջ կյանքի համար: Որոշ ժամանակ անց, իհարկե, կարելի է մի փոքր թուլանալ, քանի որ այդ ընթացքում նյութափոխանակությունն արագանում է, սակայն, եթե ցանկանում եք առողջ քաշ ունենալ ամբողջ կյանքի ընթացքում, հարկավոր է հետևել որոշակի կանոնների:
Ճարպակալում նյութափոխանակության խանգարումների հետևանքով: Սա ամենաբարդ տեսակներից է: Ճարպակալումն առաջանում է այն պատճառով, որ օրգանիզմը վատ է արձագանքում սովի զգացմանը: Այս դեպքում մարդն իրեն գրեթե երբեք հագեցած չի զգում և միշտ ուտելու ցանկություն է ունենում:
Ճարպակալում նյարդային խնդիրների հետևանքով: Ուտելը հաճույք է պատճառում: Այդ պատճառով մարդիկ, ովքեր հակված են տագնապայնության կամ հոգեբանական այլ խնդիրների, անհարմարությունը փորձում են շտկել մթերքի օգնությամբ: Որպես կանոն՝ այդ նպատակով ընտրվում է մթերք, որը մեծ քանակով շաքար և ճարպեր է պարունակում: Այս դեպքում ճիշտ սննդակարգը պետք է համադրվի համապատասխան մասնագետի օգնությամբ:
Էնդոկրին ճարպակալում: Ճարպակալման այս տեսակի ամենատարածված պատճառը հիպոթիրեոզն է: Էնդոկրին համակարգը նորմալ չի աշխատում, մարդը քաշ է հավաքում՝ հորմոնալ անհավասարակշռության պատճառով: Այս խնդրի դեպքում վահանաձև գեղձը չի արտադրում անհրաժեշտ քանակով հորմոններ, ինչի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է:
Ճարպակալում՝ մարմնի ջերմաստիճանի պատճառով: Ավելորդ քաշը կուտակվում է մեծ քանակով կալորիաների օգտագործման հետևանքով. երբ ավելի շատ կալորիա եք օգտագործում, քան օրգանիզմին անհրաժեշտ է, այն չի կարողանում այրել դրանք: Ճարպակալման այս տեսակի դեպքում օրգանիզմը չի կարողանում հասնել ջերմաստիճանին, որն անհրաժեշտ է կալորիաներն այրելու համար: Այդ պատճառով օգտագործված մթերքի մեծ մասը կուտակվում է հիմնականում ճարպերի տեսքով: Այս դեպքում բժշկի օգնություն է հարկավոր, քանի որ տարածված դիետաների հետևելը կարող է հանգեցնել առողջական խնդիրների: Մեծանում է կալորիաների կրճատումն այն աստիճանի, որն արդեն վտանգավոր է առողջության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը