Ո՞ր դեսերտներն են օգտակար ուղեղի համար
Advertisement 1000 x 90

Ո՞ր դեսերտներն են օգտակար ուղեղի համար

Ուղեղի համար կարող են օգտակար լինել ոչ միայն ակնհայտորեն առողջ մթերքները, այլ նաեւ որոշ դեսերտներ: Համարվում է, որ դրանք օգնում են ապահովել մտքի պարզությունն ու նպաստել ուղեղի աշխատանքի բարելավմանը:

Այսպիսով՝ ո՞ր մթերքներն են օգտակար ուղեղի համար:

Շոկոլադ

Բնական շոկոլադը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք օգտական են հիշողության եւ ուսուցման հետ կապված ուղեղի ոլորտների համար: Հիմնական Ֆլավոնոիդը՝ էպիկատեխինը, բարելավում է կոգնիտիվ ֆունկցիաների տարբեր ասպեկտներ՝ օգնելով նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության եւ ինսուլտի զարգացման ռիսկը:

Յոգուրտ

Յոգուրտն օգտակար է այսպես կոչված երկրորդ ուղեղի՝ աղիների համար, որն ունի սեփական նյարդային համակարգն ու կարող է արտադրել նույն այն նեյրոմեդիատորները, ինչը եւ ուղեղը, օրինակ, սերոտոնին:

Հետազոտությունը, որն անցկացվել է Նիդերլանդներում տարեց մարդկանց շրջանում (65 տարեկանից բարձր), կապել է յոգուրտի եւ շշերում կաթի առավել բարձր օգտագործումն ավելի լավ կատարողական գործառույթի հետ, որն օգնում է լինել ուշադիր, հիշել մանրուքներ եւ կառավարել ժամանակը: Բնականաբար, խոսքը վերաբերում է ոչ թե քաղցր յոգուրտներին, այլ բնական հունական յոգուրտին:

Խնձորներ

Հետազոտությունների տվյալներով՝ խնձորներում առկա բնական կենսաքիմիական միացությունը՝ կվերցետինը, կարող է պաշտպանել մեր ուղեղի նեյրոնները թթվելուց: Համարվում է, որ կվերցիտինը նվազեցնում է գլխուղեղում բջիջների մահը, որը կապված է հենց թթվելու եւ նեյրոնների բորբոքման հետ: Այդ գործընթացը կարող է կարեւոր դեր խաղալ նեյրոդեգերատիվ խանգարումների կրճատման գործում, ինչպես Ալցհեյմերի հիվանդությունը:

news.am