Նրան ողջունեք տան շեմքին
Գուցե այն պահին, երբ ձեր ամուսինը տուն է վերադառնում, ձեզ համար բարդ է կտրվել ձեր գործերից նրան ողջունելու համար, բայց դա անելը շատ կարեւոր է, հատկապես եթե հասկանում եք, որ նրա օրն իրոք շատ ծանր է եղել: Նրա աշխատանքային օրերը մշտական ճակատամարտեր են եւ գուցե միակ բանը, որ ուզում է, իր գեղեցկուհի կնոջը եւ սիրելի երեխաներին տեսնելն է: Հավատացեք, եթե շեմքն անցնելով առաջին բանը, որ նա տեսնի, ձեր ժպիտը լինի, մնացած երեկոն նրա համար անհամեմատ ավելի լավը կլինի հազիվ հաղթահարված աշխատանքային օրից հետո:
Նրան մի ծանրաբեռնեք նրանով, թե ինչպես եք անցկացրել ձեր օրը
Լիովին բնական է, որ ամուսինները քննարկում են օրվա ընթացքում իրենց պատահածը, բայց ամենից հավանականն այն է, որ ձեզ պատահած բոլոր արկածները հենց շեմքին նրա վրա թափելն ամենալավ գաղափարը չէ: Եթե սկսեք պատմել, թե երեխաներն իրենց ինչ սարսափելի են պահել կամ էլ այն մասին, որ ստիպված եք եղել ամբողջ երեք ժամ կախված մնալ հեռախոսից` պարզելու, թե համացանցն ինչու չի աշխատում, դա կարող է միայն ավելի վշտացնել ձեր սիրելիին: Այդ արդեն լուծված խնդիրները պահեք ավելի լավ ժամանակների համար:
Նրան թույլ տվեք լիցքաթափվել
Դա կարող է թվալ 1950-երի ոճով, բայց թող նստի, հանի կոշիկը, մի րոպե հանգստանա, նոր սկսեք նրա հետ քննարկել ամբողջ տեղի ունեցածը: Թույլ տվեք, որ այդ օրը «տեղավորվի» նրա գլխում:
Այդպես ձեր սիրելին կկարողանա ուշքի գալ, մինչեւ իրեն պատահածի մանրամասների մեջ խորասուզվելը:
Լսեք նրան
Երբ նա մի քիչ լիցքաթափվի, հարցրեք, թե օրն ինչպես է անցել: Նրան ուշադիր լսեք: Նրան հասկացրեք, որ չնայած ամեն ինչին, ինքն առաջվա պես հրաշալի մարդ է մնում, հայր եւ ամուսին: Նրան հատկացրեք ձեր ամբողջ ուշադրությունը եւ թույլ տվեք, որ արտահայտի իր հույզերը: Եվ ջանացեք գոնե մի քանի րոպե միայնակ լինել: Խրախուսեք նրան: Երբեմն մեր ամուսիններն ընդամենը մի քանի խրախուսական բառի կարիք ունեն: Նրանց համար կարեւոր է հենց մեզնից լսել, թե իրենք ինչ լավն են: Ավելին, մեկ անհաջող օրը կյանքի վերջը չէ: Ձեր ամուսնուն հիշեցրեք իր բոլոր տաղանդների, հաջողությունների եւ հնարավորությունների մասին: Չէ՞ որ նա իրոք աշխարհի ամենալավ ամուսինն է: