Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը մեկնել է հանգստի, որտեղից կիսվում է լուսանկարով եւ տեսանյութերով։ Հրապարակած նոր լուսանկարում Դիանան ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Իր Instagram-ում տեղադրված կադրերում նա կրում է կիսատաբատ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, վարդագույն բլուզ, բարձրակրունկներ։ Դիանայի մազերն արձակված են, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում է ոճային փոքրիկ պայուսակը։ «Մթության մեջ լույս…», – հրապարակումն այսպես է մակագրել Դիանա Գրիգորյանը։