Դերասան Էդգար Իգիթյանը օրեր առաջ առաջին անգամ հայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա որդին։ Էդգարն ու նրա կինը՝ Լուսինեն, փոքրիկի համար ընտրել են Լեոն անունը:
Այսօր դերասանն իր միկրոբլոգում հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է փոքրիկ Լեոնի առաջին լուսանկարով։ Նրա դեմքը կիսով չափ է երեւում։ Փոքրիկի լուսանկարին կից երիտասարդ եւ նորաթուխ հայրիկը գրել է․ «Պապայի ու մամայի գանձ»։