Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային քնքուշ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադերում Ադրիանան կրում է սպիտակ գույնի, ուսերը բաց ոճային բլուզ, ջինսե տաբատ։ Նա հավաքել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։