«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Լոռիում։ Երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու հետ. գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ Մեկնաբանությունների հատվածում Լուսինե Թովմասյանը նշել է, որ հիանալի ժամանակ են անցկացրել։ Հետեւորդները զույգին բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ամենագեղեցիկ հայուհիներից մեկը»։