Սուրճն ունի միզամուղ հատկություն եւ նպաստում է հեղուկի դուրսբերմանն օրգանիզմից։ Հենց այդ պատճառով շոգին այդ ըմպելիքը խմելը կարող է որոշակի վտանգ ներկայացնել, չէ՞ որ ամռանը ջրազրկումը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։
Բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան, սննդաբան Ասիյաթ Խաչիրովան հավաստիացնում է, որ սուրճի օգտագործումը հանգեցնում է ջրազրկման, դրա համար ցանկալի է յուրաքանչյուր բաժակ սուրճը համադրել մեկ բաժակ ջրի հետ։
Նրա խոսքով՝ ամռանը ըմպելիքի քանակի հետ կապված հարցերում արժե հենվել սեփական զգացողության եւ հոգեբանական վիճակի վրա։ Եթե սուրճի հերթական գավաթից հետո առաջ են գալիս տագնապայնություն, անհանգստության զգացողություն եւ հաճախասրտություն, նշանակում է, որ նորմը գերազանցվել է։
Սննդաբանը նաեւ կոչ է արել զգուշությամբ վերաբերվել այլ ըմպելիքների հետ սուրճի խառնուրդներին։ Սուրճի համադրումը էներգետիկի հետ ավելացնում է բեռնվածությունը սրտի վրա։
Սննդաբանը նաեւ ասել է, որ սուրճը նարնջի հյութի հետ բարձր կալորիականություն ունի, քանի որ վերջինի մեջ արագ ածխաջրեր կան։
«Այսինքն՝ մենք փաստորեն սուրճի մեջ ավելացնում ենք ֆրուկտոզա, շաքար, դա ավելացնում է կալորիականությունը, բայց չի հագեցնում»,- ասել է մասնագետը։