Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կանաչ զգեստ է կրում, որը համադրել է սպիտակ մարզակոշիկների հետ։ Անահիտն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Երիտասարդ մայրիկի ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ է։ «Աղջկան ամենամեծ ուրախությունը բերում են ծաղիկները, որոնք նվիրել են հենց այնպես եւ ոչ թե հատուկ ծննդյան օրվա առիթով»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։