Որոշ մթերքներ վնասակար են ուղեղի համար: Դրանք խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից՝ նվազեցնելու համար Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով բրիտանական արաբալեզու Rai Al Youm թերթին, գերմանացի մասնագետները պնդում են, որ պետք է սննդակարգից բացառել թխվածքները, քաղցրավենքին ու գազավորված ըմպելիքը:
Հարավային Ավստրալիայի համալսարանի հետազոտողները կարծում են, որ ուղեղի համար վնասակար է նաեւ կծու սնունդը, քանի որ այն պարունակում է կապսաիցին, որը նվազեցնում է մտավոր ունակություններն եւ հիշողությունը:
Բատի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ չափից դուրս քաղցր սնունդը խցանում է զարկերակը:
Իրենց հերթին, ավստրալացի մասնագետները կոչ են անում հրաժարվել ֆասթ ֆուդից:
Իսկ չինացի մասնագետները վնասակար են համարում կոնսերվանտները, աղը եւ հագեցած ճարպաթթուները, որոնք շատ են երշիկի, պանրի եւ մսամթերքի մեջ: Դրանք հանգեցնում են արյունատար անոթների վնասման եւ բորբոքման: