Երգիչ Մարտին Մկրտչյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգիչը պատկերված է իր ու Հռիփսիմե Հակոբյանի որդու՝ Լեոյի հետ։ Հայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Մարտինը հրապարակումը չի մեկնաբանել։