Տասը նշան, որ նրան վախեցնում է, թե որքան ես նրան դուր գալիս
Advertisement 1000 x 90

Տասը նշան, որ նրան վախեցնում է, թե որքան ես նրան դուր գալիս

1. Դու բռնում ես նրա հայացքը (հասկանալի է՝ ինչպիսի), բայց միայն այն ժամանակ, երբ կարծում է, որ իրեն չես տեսնում:

2. Ձեր կյանքի մասին երկարատեւ անձնական զրույցից հետո նա փոքր-ինչ հեռանում է:

3. Սեքսից հետո միշտ պատրաստ է գրկախառնվել ու խոսել, բայց առավոտյան արագորեն փախչում է:

4. Նրա սիրտն անցյալում կոտրել են, եւ նա շարունակում է ասել, թե որքան է վախենում նորից վերապրել դա:

5. Նրան դժվար է հասկանալ: Եվ հաճախ քեզ թվում է, որ նա տխմար է, որին չես հետաքրքրում, բայց բնազդդ հուշում է, որ իրականում դուր ես գալիս նրան:

6. Իրեն տարօրինակ է պահում, երբ խոսում եք ապագայի մասին: Բայց դատելով քո հանդեպ նրա վերաբերմունքից, ոչ մի տեղ չի պատրաստվում կորչել:

7. Երբ սկսում ես խոսել սիրո, հարաբերությունների կամ ամուսնության մասին, նա անհարմար է զգում:

8. Նա խենթություններ է անում քեզ հետ, մինչեւ հասկանում է, թե որքան հիմար ու սիրահարված տեսք ունի, եւ անմիջապես օտարանում է:

9. Չնայած երբեք բարձրաձայն քեզ իր ընկերուհին չի կոչել, նրա ծնողներն ու ընկերները միշտ հարցնում են քո մասին կամ իրենց այնպես են պահում, կարծես արդեն ընտանիքի անդամ ես:

10. Նրա արարքները բառերից ավելի խոսուն են: Նա կարող է երբեք չասել, որ կարոտում է կամ սիրում է, բայց ամեն ինչ անում է՝ իր զգացմունքները քեզ ցույց տալու համար:

news.am