Համացանցում հայտնվել են «Ճակատագրի հեգնանքը կամ բաղինքդ անուշ» խորհրդային ամանորյա կատակերգության ամերիկյան տարբերակի լուսանկարները։ Նկարահանումները տեղի են ունենում Բոստոնում։ Նախագիծը կոչվում է About Fate։
Երիտասարդ Մարգոյին (Նադիան խորհրդային տարբերակում) խաղում է 30-ամյա Էմմա Ռոբերթսը: Լուսանկարներում նա պատկերված է 29-ամյա Թոմաս Մաննի հետ. նա հանդես է գալիս «Ժենյա»-ի դերում։ Կադրերում ֆիլմի հերոսները տոնում են Սուրբ Ծնունդը։
Ֆիլմում նկարահանվում են նաեւ Լյուիս Տանը, Աննա Արկանան, Մադելին Պետշը, Վերիտի Բրանկոն եւ այլք:
Պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ։
29.06 • Emma Roberts & Thomas Mann na planie „About Fate” w Bostonie. pic.twitter.com/3Ljv07olNh
— Emma Roberts News (@erobertsnews) June 29, 2021