Այսպես կոչված՝ դետոքսի մասին այսօր շատ աստղեր են խոսում՝ սոցիալական ցանցերում եւ դրանցից դուրս: Նրանց խոսքով՝ հյութերով եւ այլ «դետոքսային դիետաները» օգնում են օրգանիզմից հեռացնել «տոքսիններն» ու «շլակները»՝ «մաքրելով» այն։
Սննդաբան եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը NEWS.am Medicine-ի թղթակցին տված հարցազրույցում նշեց, որ «դետոքս» հասկացությունը արմատապես սխալ է, եւ որ օրգանիզմը պետք չէ «մաքրել» «տոքսիններից» ու «շլակներից»: Այսպես կոչված՝ տոքսիններ օրգանիզմում, իհարկե, կան, բայց օրգանիզմը չի կարողանա նորմալ ապրել, եթե դրանք մնան նրա մեջ, ուստի հենց ինքն է հեռացնում է դրանք, եւ այդ նպատակով հագեցած է դետոքսային օրգանների ամբողջական զինանոցով:
«Եթե խոսքը առողջ մարդու մասին է, որը մահվան շեմին չէ, եթե այդ մարդը ունի երիկամներ, լյարդ, աղիքներ եւ մաշկ, եթե այդ մարդը շնչում է, եւ թոքերն աշխատում են, ապա տոքսինները հանելու կարիք նա չունի՝ այս բոլոր օրգաններն արդեն հեռացնում են օրգանիզմից այն ամենը, ինչը նրան պետք չէ: Այս բոլոր օրգանները կազմում են օրգանիզմի թունազերծման համակարգը, իսկ առողջ մարդու մոտ այս համակարգը լավ է գլուխ հանում իր առաջադրանքներից»,- ասաց մասնագետը:
Այս օրգանների որոշ հիվանդությունների, օրինակ, երիկամների անբավարարության դեպքում, օրգանիզմը կարող է չհաղթահարել իր մաքրումը: Սակայն այս պացիենտներին անհրաժեշտ է ընդհանրապես ոչ թե դետոքսային դիետա, այլ դիալիզ կամ երիկամների փոխպատվաստում:
Ինչպես նշեց մասնագետը, դետոքսային դիետաների խնդիրը ոչ միայն «տոքսինները հեռացնելու» եւ նույնիսկ նիհարելու հարցում դրանց անարդյունավետությունն է, այլ նաեւ այն, որ դրանք կարող են վնաս հասցնել:
Օրինակ, հյութերի օգտագործմամբ դետոքսը այնքան էլ անվնաս չէ, որքան շատերը կարծում են: Հյութերը, նույնիսկ բնական, չեն օգնի նիհարել, քանի որ դրանք հեշտ յուրացվող շատ շաքար են պարունակում: Նման հյութերի չափազանց մեծ օգտագործումը կարող է հանգեցնել ինսուլինի դիմադրության, անկառավարելի ախորժակի, իսկ ապագայում՝ շաքարախտի զարգացման:
news.am