Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն իր էջում գրում է.
Շուրջ երկու հարյուր տարի առաջ, Մեծ Բրիտանիայի թեթև ձեռքով չինական թագավորությունը սկսեց անկում ապրել՝ ինչ է թե ցանկալի պայմաններով իրենց հետ չինացիները առևտուր չէին անում: Շուրջ 150 տարվա մեջ երկիրը ինչի միջով ասես, որ չանցավ՝ պատերազմներ, կոտորածներ, տարածքների մասնատում, ինքնիշխանության կորուստ, գաղութացում, կոմունիզմ, սով, ու էլի լիքը ահավորություններ, մինչև վերջին ահավորություն՝ Մաոյի դիկտատուրա: Սակայն, սա հերթական բարդ շրջանը լինելով հանդերձ՝ Մաոյի առաջնորդությամբ ներկա արդյունաբերական Չինաստանի գոյության սկիզբն էր: Սրա հիմքը, ոչ այլ ինչ էր, քան գաղափարախոսություն: Այո՛, երկրները կառուցվում և զարգանում են գաղափարախոսության հիմքով ստեղծված համակարգերի շնորհիվ, այլ ոչ ոսկիների, կամ հանքային ռեսուրսների:
Չինաստանը լավ հիշում է, չի մոռացել, թե եվրոպացիներն ու մնացյալ աշխարհը ինչպես էին իր հետ վարվում, իսկ հիմա Չինաստանի հերթն է դրանց բոլորին նախ տնտեսապես գրավելու, հետո էլ հավանաբար քաղաքական կախվածության մեջ գցելու:
Չինաստանի և այլոց վերականգնման ուղին նայելով նաև կարելի է հավատալ, որ հնարավոր է ինչ-որ պահի մենք էլ կարգին երկիր դառնանք: Միայն մի բան է, որ երբեմն հավատափոխ է անում՝ արտագաղթը: Առանց մարդ ոչինչ չի ստացվի, չգնալը կարևոր է՝ հատկապես հիմա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/4783884948294843