Ե՞րբ է պաղպաղակ ուտելը ճիշտ՝ առողջ մնալու եւ ավելորդ քաշ չհավաքելու համար: Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Թամարա Պրունցեւան (Ռուսաստան):
Նրա խոսքով՝ կարեւոր են պաղպաղակ ուտելու ժամը եւ դրա չափաբաժինը: Նորմալ քաշ ունեցող մարդը կարող է մեկ բաժակ պաղպաղակ ուտել որպես երկրորդ նախաճաշ, հատկապես շոգ եղանակին: Այնուամենայնիվ, գիշերային ժամերին խորհուրդ չի տրվում պաղպաղակ ուտել, նույնիսկ եթե այն ցածր կալորիականություն ունի:
Փորձագետը խորհուրդ է տալիս շաբաթական ուտել ոչ ավելի, քան 200 գրամ պաղպաղակ: Չափաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել ԼՕՌ պաթոլոգիաների զարգացմանը եւ վնասել ոչ միայն կոկորդին, այլեւ կապաններին:
Մասնագետի խոսքով՝ քանի որ պաղպաղակը բարձր կալորիականությամբ աղանդեր է՝ շաքարի եւ ճարպի մեծ պարունակությամբ, այն խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով, ավելորդ քաշով եւ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց:
Պաղպաղակ ընտրելիս՝ դիետոլոգը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ բաղադրության մեջ ավելի քիչ բաղադրիչներ ունեցող մթերքներին:
«Պետք չէ զգուշանալ պաղպաղակի բաղադրության մեջ «E» պիտակավորմամբ կոնսերվանտներից կամ հավելումներից: Կոնսերվանտները ավելացվում են, որպեսզի մթերքը ավելի երկար պահպանվի, իսկ «E» հավելումները հիմնականում բնական ծագում ունեն», – նշել է սննդաբանը:
Աղանդերի առավել անվնաս տարբերակը Պրունցեւան համարում է սորբեթները, որոնք ամբողջովին բաղկացած են մրգերից եւ հատապտուղներից: