«Մինչեւ հարսանիք կանցնի». Ասմուսը կոտրված ոտքով ու հենակներով հիվանդանոցային լուսանկարով է կիսվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մինչեւ հարսանիք կանցնի». Ասմուսը կոտրված ոտքով ու հենակներով հիվանդանոցային լուսանկարով է կիսվել

Դերասանուհի Քրիստինա Ասմուսի երկրպագուները սովոր են նրան տեսնել տարբեր իրավիճակներում. դերասանուհին կարող է ծաղրել իր կյանքի այս կամ այն իրադարձությունը, ցույց տալ անհաջող լուսանկար կամ խոստովանել իր սերը ամուսնացած տղամարդու հանդեպ:

Այս անգամ թատրոնի եւ կինոյի աստղն Instagram-ում իր բաժանորդներին ապշեցրել է լուսանկարով, որում նա պատկերված է հիվանդանոցային մահճակալին՝ ձախ ոտքի վնասվածքով։

«Ուրբաթ», – հակիրճ բացատրել է Ասմուսը, թե ինչ է կատարվում նրա հետ։

Որոշ երկրպագուներ ենթադրել են, որ նման տեսարանը նկարահանման գործընթացի մի մասն է։ Մնացածները դերասանուհուն շուտափույթ ապաքինում են մաղթել։

«Նկարահանումնե՞ր», «Անսպասելի ուրբաթ», «Ի՞նչ է պատահել», «Քրիստինա, կարեկցում եմ», «Շուտափույթ ապաքինում», «Սա Ձեր ցատկից հետո՞ է», «Քրիս, ուրբաթ օրերին նման կերպ չեն վարվում», «Մարմնամարզության արդյունքը», «Մինչեւ հարսանիքը կբուժվի», – գրել են բաժանորդները: