6 հարց՝ բաժանվելու որոշում կայացնելուց առաջ
Advertisement 1000 x 90

6 հարց՝ բաժանվելու որոշում կայացնելուց առաջ

1. Ձեզ մոտ յուրաքանչյուր իրավիճակը, նույնիսկ ամենահասարակը վեճի է վերածվում: Իրականում դա բաժանման պատճառ չէ: Վեճերը երբեք պատճառ չեն: Վեճեր լինում են վստահության պակասի, ստի եւ խաբեության հետեւանքով. այ դա արդեն լուրջ է: Եվ ընդհանուր առմամբ խնդիրը ձեր միջեւ շփումն է, թե դուք ինչպես եք լուծում խնդիրները:

2. Յուրաքանչյուր վեճի դեպքում դուք կամ ձեր զուգընկերն անմիջապես հիշում եք հին սխալները: Վիրավորական է եւ ցավալի, բայց դա բաժանման պատճառ չէ: Սովորեք վիրավորանքներն անցյալում թողնել, մոռանալ ուրիշի սխալներն այն աստիճան, որ չհիշեք դրանք եւ նույնը սպասեք զուգընկերոջից:

3. Ձեր հարաբերություններում այլեւս ոչ մի կաթիլ հարգանք չի՞ մնացել: Նման դեպքերում խնդիրն ուղղակի այն է, որ մարդիկ հեռանում են իրարից: Օրինակ, եթե ձեր ամուսինը վարկ է վերցրել, որը ընտանիքի կյանքում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, դա կարող է խարխլել ձեր վստահությունը նրա նկատմամբ եւ ընտանիքի ֆինանսական վիճակի նկատմամբ վստահությունը: Բայց խնդիրն ուղղակի լռության մատնելը ոչինչ չի որոշի: Բայց դա նաեւ չի նշանակում, թե պետք է ամեն ինչին վերջ դնել: Բոլորն են սխալներ թույլ տալիս:

4. Ձեր նպատակներն ու ձգտումները փոխվել են, իսկ նրանը առաջվա՞նն են մնացել (կամ հակառակը): Շատ է շփոթեցնում եւ նյարդայնացնում, երբ դուք զարգանում եք, իսկ ձեր զուգընկերը` ոչ: Բայց զարգացող անձի հատկանիշներից մեկը կարեկցանքն է: Եվ եթե դուք փորձեք հասկանալ այն մարդուն, որը չի ձգում մինչեւ ձեր մակարդակ, դա իսկական աճ է:

5. Դուք երկուսդ այնքան եք փոխվել, որ ձեր բարոյական, էթիկական եւ կենսական արժեքներն այլեւս չեն համընկնում: Պարտադիր չէ, որ դա ամուսնալուծության պատճառ դառնա, բայց դա անպայման պետք է քննարկել: Եթե այդ փոփոխությունները չեն սպառնում ձեր հարաբերություններին, ամեն ինչում հնարավոր է փոխզիջում եւ ըմբռնում գտնել:

6. Դուք այլեւս սեքսով չե՞ք զբաղվում: Դա եւս ինքնին պատճառ չէ: Պետք է պարզել, թե որն է խնդիրը եւ լուծել այն: Գլխավոր սկզբունքը ձեր` լուծում գտնելու եւ հարաբերությունները պահպանելու ցանկությունն է, ոչ թե միակ ելքը բաժանման մեջ տեսնելը: Բաժանվելը հեշտ է, այսօր ոչ ոք չի ուզում ջանք գործադրել հարաբերություններում` մտածելով, որ շատ այլ տարբերակներ կան: Իսկ հարաբերությունները պահպանել ձգտել կարող է ոչ ամեն մեկը, բայց դա հնարավոր է ցանկության առկայության դեպքում:

news.am