Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։
Ֆոտոշարքի համար դերասանուհին սեզոնի ամենաթրանդային՝ ծաղկային պրինտով զգեստ է ընտրել։ Վիկտորյան արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Մեկնաբանություններում դերասանուհին նշել է, որ սովորաբար շատ ալարկոտ է, սակայն այս անգամ գնացել են Հրազդան, բարձրացել սարն ու անտառում նկարել ֆոտոշարքը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․«Տարբերվող»։