Գլխացավը խնդիր է, որի հետ բախվում է մոլորակի բնակչության մեծամասնությունը: Delish հարթակն ուսումնասիրել է գիտական հետազոտություններն ու առաջարկել մի քանի մթերք, որոնք կօգնեն կանխարգելել դրա առաջացումը:
Գլխացավի դեմ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, արդյունավետ են կաղամբն ու սպանախը, որոնք պարունակում են մեծաքանակ ֆոլաթթու եւ մագնեզիում: Վերջին միկրոտարրով հարուստ են նաեւ շոկոլադն ու բանանները:
Գլխացավի դեմ պայքարում անհրաժեշտ են նաեւ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ: Այդ դեպքում ամենաշատը կհամապատասխանի սաղմոնը, սակայն դրա լավ այլընտրանքն է նաեւ ավոկադոն:
Գլխացավի դեմ եւս մեկ արդյունավետ մթերք է սունկը, որը ռիբոֆլավինի աղբյուր է, որն անհրաժեշտ է հաճախակի միգրենների դեպքում: Քաղցր կարտոֆիլը պարունակում է բետա-կարոտին, վիտամին В2, В6 եւ С, մարգան, կալիում եւ նիացին: Դրանք բոլորը նպաստում են բորբոքային գործընթացի նվազմանը:
Համանման ազդեցություն ունի նաեւ բազուկը: Բանջարեղենից մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել բրոկոլիին եւս:
Որոշ դեպքերում սուրճ օգտագործելը նույնպես օգնում է գլխացավի դեմ պայքարում, սակայն, ինչպես նախազգուշացնում են մասնագետները, այդ ըմպելիքի հետ պետք է զգույշ լինել. կոֆեինի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 100 միլիգրամը: