Ինչո՞վ են վնասակար կարտոֆիլե չիպսերը
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ են վնասակար կարտոֆիլե չիպսերը

Կարտոֆիլե չիպսերը կարող են բարձրացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը եւ կրճատել կյանքի տեւողությունը: Այս մասին զգուշացնում է  Eat This, Not That! պարբերականը:

11 տարվա ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են մարդու առողջության վրա թեթեւակի սնվելու ազդեցությունը:

Հետազոտությանը մասնակցել է 21 500 կամավոր, որոնց բաժանել են երկու խմբի. նրանց, ովքեր թեթեւ սնվել են մրգերով, կաթնամթերքով, եւ նրանց, ովքեր սնվել են կրախմալի բարձր պարունակությամբ մթերքներով՝ կարտոֆիլե չիպսերով:

Համաձայն հետազոտության արդյունքների, որոնք հրապարակվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ամսագրում, սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը բարձր է եղել երկրորդ խմբում՝ 57 տոկոս:

Հետազոտության առաջատար հեղինակ, Հարբինի բժշկական համալսարանի սննդի հիգիենայի եւ դիետոլոգիայի դեպարտամենտի պրոֆեսոր Յինգ Լին պատմել է, որ կարեւոր է հաշվի առնելով ոչ միայն մթերքի տեսակը, այդ դրա օգտագործման ժամանակը. սրտի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը բարձր է նրանց մոտ, ովքեր թեթեւ սնվում են չիպսով հիմնական սնունդ ընդունելուց հետո:

«Եթե դուք կարտոֆիլ եք սիրում, ապա այն ավելացրեք ուտեստներից մեկում, այլ ոչ թե կերեք չիպսերի տեսքով»,-ասել է մասնագետը:

news.am