Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ պիջակ է կրում։ Մարիամն արձակել է մազերը, նախընտրել է արտահայտիչ շպար, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են նուրբ ականջօղերն ու վզնոցները։