ՌԴ Ժողովրդական արտիստ Վլադիմիր Մենշովը բացի դստերից՝ Յուլյայից, կարող է արտամուսնական կապից ծնված որդի ունենալ։ Լրագրողները հիշել են «Մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում արիստի կատարած խոստովանությունը։
Մենշովն ավելի քան 50 տարի ամուսնացած է եղել դերասանուհի Վերա Ալյոնտովայի հետ, թեեւ նրանց կյանքում շրջան է եղել, երբ ամուսինները չորս տարով բաժանվել են։ Այդ ժամանակ ռեժիսորը սիրավեպ էր սկսել դերասանուհի Լյուդիմլա Տուեայի հետ, որը սիրելիից երիտասարդ էր ինը տարով։ Դերասանների միջեւ հարաբերություններն արագ էի զարգանում։ Հեռուստահաղորդավարուհի Վալենտինա Լեոնտեան պատմել է, ոև սիրահարները գրեթե անմիջապես սկսել են միասին ապրել։
Որոշ ժամանակ անց Մենշովը վերադարձել է Ալյոնտեւայի մոտ։ Տուեւան 1997թ․-ին որդու է լույս աշխարհ բերել, որին տվել է Ալեքսանդր անունը։ Խոսում էին, որ երեխայի հայրը ռեժիսորն է։
Կինոյի աստղը կնոջ հետ «Մարդու ճակատագիրը» հաղորդմանը հյուրընկալվել է 2017թ․-ին։ Բորիս Կորչեւնիկովը Մենշովից հարցրել է Տուեայի հետ հարաբերությունների մասին։ Ռեժիսորը վստահեցրել է, որ Ալեքսանդր անունով որդի չունի։ «Սկսվում է մեծ բացահայտնումնեի երեկո՞ն։ Իմ որդի Ալեքսա՞նդրը, ո՞վ է ձեզ ասել։ Վերջացրեք։ Ես Ալեքսանդր անունով որդի չունեմ եւ նույնիսկ չարժե։ Դա ինչ-որ անհեթեթ բան է, հավատացեք։ Նա ինձ էլ է պատմել այդ հիմարությունը։ Մի այսպիսի բան կթռցնենք բերաններից, հետո համացանցում կգրեն, որ Մենշվը հրաժարվել է իր որդուց»,- ծիծացելով ասել էր Մենշովը»
Սակայն հաղորդավարը պնդում էր, որ լրագրողները կարող են հայտնի արտիստի խոսքերը կտրել կոնտեքստից, հետո մամուլում կգրեն, որ Մենշովը հրաժարվել է որդուց։ «Որդուցս չեմ հրաժարվում, սակայն նրա անունը ոչ թե Ալեքսնադր է, այլ Նիկոլայ»,- անսպասելիորեն ասել էր կինեմատոգրաֆիստը։
Վլադիմիր Մենշովը կյանքից հեռացել է հուլիսի 5-ին, նա 81 տարեկան էր։ Արտիստը մահացել է կորոնավիրուսի հետեւանքներից, նրան կհուղարկավորեն Նովոդեւիչի գերեզմանատանը։
news.am