Ի՞նչ մակաբույծներ կարող են ներթափանցել օրգանիզմ ջրամբարներում լողալու ժամանակ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ մակաբույծներ կարող են ներթափանցել օրգանիզմ ջրամբարներում լողալու ժամանակ

Ջրամբարներում լողալու ժամանակ կարող են ցերկարիա-մակաբույծներ ներթափանցել օրգանիզմ: Այս մասին զգուշացնում է մակաբուծաբան Ելենա Չերնիշեւան «Մոսկվա 24» հեռուստաալիքի հետ զրույցում:

Դրանք ներթափանցում են ուղիղ մաշկի միջոցով, ալերգիկ ռեակցիա առաջացնում, նման են միջատների կծոցի:

Մասնագետի խոսքով՝ լողալու համար նախատեսված վայրերում հանգստացողները չեն բախվի նման խնդրի, դա վերաբերում է այլ ջրամբարների, որտեղ ցերկարիայի կծոցի վտանգը առկա է, նույնիսկ եթե պարզապես ոտքերը թրջեք ջրի մեջ:

Ինչ անել, եթե մակաբույծի հետ շփումը եղել է:

«Այդ հատվածը պետք է մշակել հատուկ քսուքով, որը հանում է քորը: Բժիշկը, իր հերթին, խորհուրդ կտա, թե արդյոք պետք է հակահիստամինային դեղեր ընդունել: Հիվանդությունը կարող է տարբեր կերպ ընթանալ, ամեն ինչ կախված է անձի օրգանիզմի առանձնահատկություններից: Օրինակ, երեխաները վատ են տանում հիվանդությունը: Ջրամբարում լողալուց անմիջապես հետո պետք է սրբվել եւ հնարավորության դեպքում լոգանք ընդունել»,-ասել է մասնագետը:

news.am