Փորձել է խնամակալ դառնալ․ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ապահարզանի նոր մանրամասները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փորձել է խնամակալ դառնալ․ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ապահարզանի նոր մանրամասները

Մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ Քեյթ Ջոնսոնը կարծում է, որ մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը փորձել է դառնալ իր նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի խնամակալը: Այս մասին հայտնել է MediaLeaks-ը։

Հայտնի է, որ Ուեսթը տառապում է անձի երկբեւեռ խանգարմամբ։ Այդ դեպքում նա հասանելիություն կստանար ամուսնու ֆինանսներին, սոցիալական ցանցերում նրա հաշիվներին եւ լիովին կվերահսկեր նրա տեղաշարժը։

Որպես հաստատում Twitter-ում հայտնաբերել են ռեփերի հին գրառումը նախագահական ընտրարշավից հետո, որտեղ նա բողոքում է Քարդաշյանների ընտանիքից. իբր, նրանք ցանկանում են իրեն բռնությամբ պահել իրենց ռանչոյում եւ նույնիսկ բժիշկներ են հրավիրել հանգստացնելու համար: Ավելին, Քիմը ծանոթ է Բրիթնի Սփիրսի բիզնես մենեջեր Լու Թեյլորի հետ, որը երկար ժամանակ օգնել է երգչուհու հորը վերահսկել նրա վարքագիծը։

Զույգի երկրպագուների կարծիքները Քիմի օգտին են։ «Ես չեմ հավատում, որ դա հնարավոր է», «Քարդաշյանն ավելի խելացի է, քան Սփիրսի հայրը։ Նա նման քայլի չէր գնա», – գրել են նրանք։ Մյուսները քննադատել են Քարդաշյանին․ «Քիմն ու նրա քույրերը պատրաստ են ցանկացած ստորության, ես զարմացած չեմ»։

https://twitter.com/defnoodles/status/1411462895162912769?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1411462895162912769%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fstyle.news.am%2Farm%2Fnews%2F80640%2Fpordzel-e-khnamakal-darnalE280A4-qim-qardashyani-ev-qanye-uesti-apaharzani-nor-manramasnery.html