Ամեն մի ավազահատիկ մի չպատմված պատմություն է՝ իր ցավերով կամ երազանքներով. Նազենի Հովհաննիսյանը կիսվել է ծովափից լուսանկարով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամեն մի ավազահատիկ մի չպատմված պատմություն է՝ իր ցավերով կամ երազանքներով. Նազենի Հովհաննիսյանը կիսվել է ծովափից լուսանկարով

Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Ավազը հավերժ շարժման մեջ է: Փոթորկի հետ՝ տեսանելի ու ցավեցնող, «խաղաղ» ժամանակ՝ իբր հանգիստ, բայց էլի հոսուն ու կյանքից տանող:
Իր՝ ավազե ժամացույցի պես հոսուն ու անդադրում է.իսկը մեր կյանքի նման:
Երբ ուզում ես շուռ տալ, որ ժամանակդ սկսվի նորից, կյանքդ էլ նորից գլխիվայր շուռ է գալիս, որովհետև ամեն մի ավազահատիկ մի չպատմված պատմություն է՝ իր ցավերով կամ երազանքներով:Մեր փոքր կյանքերի մի հսկայական պատմություն, որի մասնիկները պարզվում ու տեսանելի են դառնում միայն ժամանակի ու տարածության հեռավորությունից:
Մարդու կյանքի ավազե խճանկարը ամբողջ է դառնում միայն հետո… շատ հետո: Երբ մարդն էլ չի՜ լինում, բայց նույնիսկ ավազի վրա մնում են նրան հետքերը….(Ն.Հ.):