Ամերիկաբնակ երգչուհի Արմինկան իր ինստագրամյան էջում կիսվել է նոր գրառմամբ.
«Ամեն ընկերոջ հեռանալն իր հետ բերում է նոր դատարկություն:
Ցավի համը շա՜տ երկար ես զգում սրտումդ, էլ չասեմ, թե ամեն մեկի կորուստը ոնց է թարմացնում նախորդների ցավը:
Ցավոք, սա է բնության օրենքը: Բայց կա նաև մի բան՝ քանի դեռ մենք հիշում ու սիրում ենք նրանց, ովքեր միայն ֆիզիկապես են հեռացել մեզնից, և ովքեր մշտապես մեր սրտում ու մտքում են,նրանք մեզ համար ապրում են: Ընկերնե՜ր ջան, հուսամ՝սերս ու աղոթքներս հասնում են ձեզ»: